«Իրանը կասկածամտությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի մտադրություններին, որն աշխարհի տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի: Վաշինգտոնի միջամտությունը Կովկասի գործերին լուրջ սպառնալիք է տարածաշրջանային պետությունների կայունության համար»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:               
 

Ասում են

Ասում են
06.09.2022 | 07:31

Ռուսաստանն այնպիսի երկիր է, որտեղ բոլոր մեծ փողերը աշխատում են իշխանությունների հետ համագործակցությամբ կամ հանցագործ ճանապարհով։ Այդ պատճառով էլ բոլոր մեծ փողերը գտնվում են Կրեմլի վերահսկողության տակ, կամ Լուբյանկան մեծ փողատերերի վրա ունի կիլոմետրանոց դոսյե։


Եվ երբ ռուսաստանցի որևէ «հայրենասեր», լինի Ռուբեն Վարդանյան, թե Արազ Աղալարով, որևէ բան է ձեռնարկում իր «փոքր հայրենիքի» համար, ապա դա կատարվում է Կրեմլի (Լուբյանկայի) նախաձեռնությամբ կամ, առնվազն, համաձայնությամբ։


Աղասի Ենոքյան

Դիտվել է՝ 59019

Մեկնաբանություններ